Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2013 թվականի պլանի համաձայն այսօր` հոկտեմբերի 11-ին, Չեբարկուլում /Ռուսաստանի Դաշնություն/ ընթանում է “Անխախտ եղբայրություն-2013” պայմանական անվանմամբ երկրորդ համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը՚ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Զորավարժությանը մասնակցում է ՀՀ զինված ուժերի 45 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Նշված զորավարժության եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Չեբարկուլ է մեկնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը:




Լրահոս