Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Քրիստիան Վիգենինը հայտարարել է, որ մտադիր է Լեռնային Ղարաբաղ այցելել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չգիտեմ, թե երբ հնարավորություն կունենամ այցելել Լեռնային Ղարաբաղ: Սակայն շատ կցանկանայի»,-ԱՊԱ-ն մեջբերում է նրա խոսքը:
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ «հետևելով որոշակի պայմաններին, և, իհարկե, Ադրբեջանի ԱԳՆ հետ համագործակցության շրջանակներում», նա կիրականացնի իր այցը: