ԱԾԵԼԻՈՎ ՎՆԱՍԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Ռաֆիկ Նուբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի գնդացրորդ, կոչումով շարքային, 2013թ. հունիսի 1-ին զորամասի մարզական ավանում ածելիով ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ անելով, իր առողջությանը վնաս է պատճառել, ինչի հետեւանքով 2013թ. հունիսի 6-ից մինչեւ հուլիսի 12-ը ստացել է ստացիոնար բուժում: Այդ ընթացքում նա ժամանակավորապես չի կատարել իր ծառայողական պարտականությունները. հուլիսի 14-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը եւ հուլիսի 18-ին բերման ենթարկվել ՀՀ ՊՆ Արմավիրի ռազմական ոստիկանության բաժին: Ռ. Նուբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 361-րդ հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) եւ 363-րդ հոդվածի 1-ին մասով (անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը): Նախկինում չդատված Ռ. Նուբարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրգործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում սկսվելու է հոկտեմբերի 15-ին: ՊՆ-ն պետք է ծառայողական քննություն կատարի եւ պարզի, թե ինչ պատճառով է զինվորն իրեն վնասել կամ թողել զորամասը: Միայն զինվորին դատելով՝ պայքարում են հետեւանքների դեմ, իսկ պատճառները մնում են, եւ նոր հանցագործություններ են կատարվում:




Լրահոս