Հոկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարղում:
Ժամը 20:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 36-ամյա Ալեսքանդր Սակուլյանը, վարելով Suzuki մակինիշի ավտոմեքենան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին ու հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Էդվարդ Հարությունովը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ մարմնական ստացած Կարեն Մինասյանն ու Մարինա Իշխանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկությոններով՝ վարորդ Ա. Սակուլյանը, մահացած Է. Հարությունովը և վիրավոր Կ. Մինասյանը Վրաստանի Հանրապետության, իսկ վիրավոր Մ. Իշխանյանը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:
Մանրամասները` shamshyan .com-ում