«Պետք է կենդանության օրոք գնահատել հերոսներին». Սէֆիլյանի համախոհները վաղը նշելու են նրա ծնունդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի համախոհները չեն նահանջում: Վաղը նրա ծննդյան օրվա կապակցությամբ որոշել են համերգ կազմակերպել, որին կմասնակցեն Լիլիթ Պիպոյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, Վահան Արծրունին և Արմեն Մովսիսյանը:

Վաղը կլրանա ազատամարտիկի 49-ամյակը: Նրա համախոհ Գագիկ Եղիազարյանը ArmLur.am-ի այն հարցին, թե ինչու որոշեցին նման կերպով նշել անազատությանմեջ գտնվող Սէֆիլյանի տարեդարձը, պատասխանեց. «Առաջին հերթին նրա համար, որ Սէֆիլյանը բռնաճնշումների է ենթարկվել իր գաղափարների համար և ոչ թե օրենք խախտելու, երկրորդը նրա համար, որ նա այն քիչ անձանցից է, ովքեր տեղի չեն տվել այդ ճնշումներից և շարունակել են իրենց պայքարը և երրորդն ու ամենակարևորը, որ մեր ազգակիցների մոտ ձևավորվի ավանդույթ կենդանության օրոք գնահատել հերոսներին»:




Լրահոս