Բեգլարյանը զգուշացրեց գործարարներին. Լարսն ամեն րոպե կարող է քանդվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում վարչապետի հանձնարարությամբ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:

Նա նշեց, որ այսօրվանից ճանապարհը ցերեկային ռեժիմով է աշխատելու, իսկ ամենաշատը չորս կամ հինգ օր հետո ռեժիմը կփոխվի: «Այս պահին սարերի վրա դեռ հոսելու հնարավորություն ունեցող հող կա, և հիմա մտածում են, որ ապագայում այդ ճանապարհի վրա վերգետնյա թունել կառուցեն, որը մեծ ծախսերի հետ է կապված: Ամեն դեպքում այդ ճանապարհը լինելու է վտանգավոր», – նշեց նա:
Բեգլարյանը նաև զգուշացրեց գործարարներին, որ ուշադիր լինեն, քանի որ Լարսը ամեն րոպե կարող է քանդվել:




Լրահոս