Պետք է ինստիտուցիոնալ կառույցների նկատմամբ հարգանք ունենանք: Գիտությունների ազգային ակադեմիան մեր երկրի գիտությունը ներկայացնող հաստատությունն է: Պարոն Մարտիրոսյանը հսկայական փորձ ունի: ArmLur.am-ի հարցին ի պատասխան, թե ժամանակը չէ արդյոք սերնդափոխություն կատարելու, այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Ակադեմիան մեր երկրի ինքնուրույն գործող հաստատություններից է: Ակադեմիայի ղեկավարի պաշտոնի հավակնողը պետք է ունենա բացարձակ գիտական հեղինակություն», – ընդգծեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: