Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Իտալիա: Հոկտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:45-ին, Նեապոլի “Սան Պաոլո” մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի Նեապոլի “Էքսելսիոր” հյուրանոցում. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի մարզում “Սան Պաոլո” մարզադաշտում: Մարզումից առաջ “Սան Պաոլո” մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Նեապոլ հետևյալ կազմով՝

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, Դինամո Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, Զոբ Ահան, Իրան
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, “Ակտոբե”, Ղազախստան
Հրայր Մկոյան, “Գանձասար”
Վալերի Ալեքսանյան, “Ռահ Ահան”, Իրան
Վարազդատ Հարոյան, “Փյունիկ”
Կամո Հովհաննիսյան, “Փյունիկ”
Լևոն Հայրապետյան, “Վիձև”, Լեհաստան
Արթուր Ավագյան, “Գանձասար”
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, Անժի, Ռուսաստան
Արթուր Եդիգարյան, Կայրաթ, Ղազախստան
Հենրիխ Մխիթարյան, Բորուսիա, Դորտմունդ, Գերմանիա
Դավիթ Մանոյան, Փյունիկ
Գևորգ Ղազարյան, Շախտյոր, Կարագանդա, Ղազախստան
Մարկոս Պիզելի, Կրասնոդար, Ռուսաստան
Արաս Օզբիլիս, Սպարտակ, Մոսկվա, Ռուսաստան
Էդգար Մալաքյան, Բանանց
Արտակ Դաշյան, Գանձասար
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան, Սպարտակ, Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, Ուրալ, Ռուսաստան




Լրահոս