Զինված ավազակային հարձակում Արզնիում(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում, հոկտեմբերի 11-ին, ժամը 05:10-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արզնի գյուղի Գետաշեն 3-րդ թաղամասի 23 տուն դիմակավորված եւ զինված մարդ է մտել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դիմակավորված անհայտ անձը խոհանոցի պատուհանից մուտք է գործել բնակարան եւ զենքի սպառնալիքի տակ տանտիրոջից հափշտակել 700 հազար դրամ, ոսկյա շղթա եւ ձեռքի արծաթյա մատանի:
Հարուցվել է քրեական գործ 175 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:




Լրահոս