ՀՀ կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը չի շտապում գնահատական տալ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ունեցվածքի մասին տեղեկություններին, քանի որ դրա մասին մանրամասն տեղյակ չէ, իսկ մամուլում հակասական տեղեկություններ է կարդացել:
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի ֆինանսների նախարարի հետ, և ինչի հետ է կապված իր՝ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Գագիկ Խաչատրյանի կադրերից ազատվելը, Հովհաննես Հովսեփյանը հաստատեց, որ ՊԵԿ-ից ազատումներ եղել են, սակայն ոչ այն պատճառով, որ ազատվողները եղել են Գագիկ Խաչատրյանի «մարդիկ»:
Իսկ Խաչատրյանի հետ հարաբերությունների հարցրին ՊԵկ նախագահն այդպես էլ ուղիղ պատասխան չտվեց:
Հարցին՝ հնարավո՞ր է աղքատ երկրում մեծ ունեցվածք կուտակել՝ Հովհաննես Հովսեփյանը պատասխանեց, որ իր բախտը բերել է, քանի որ ինքը հարուստ ընտանիքում է ծնվել և հայտարարեց, որ իր ունեցվածքը 2002-ից մինչ օրս շատ չնչին փոփոխությունների է ենթարկվել: