Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.55-ին, 1960 թ. ծնված Աշոտ Գ.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.00-ի սաահմններում, Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի թիվ 10 շենքի դիմաց իր “ԳԱԶ-3102” մակնիշի ավտոմեքենային է բախվել “Մերսեդես Բենց” մակնիշի ավտոմեքենա, որի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ “Մերսեդես”-ի վարորդը` 1971 թ. ծնված Մկրտիչ Հ.-ն, “ԱԴՄԱԳԱ” տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից մեկ անգամ կրակել է իր դեմքին՝ ճակատի մասում պատճառելով վնասվածք: Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ատրճանակը առգրավված է: Մկրտիչ Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է նախաքննություն:
Վիճաբանության ժամանակ կրակել է գազային ատրճանակից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ