Ոստիկանի գործն ընդունվել է վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ “ՎԱԶ” մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ “Ճանապարհային ոստիկանություն” ծառայության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Արման Ավետիսյանի կողմից 2013թ. սեպտեմբերի 08-ին` ժամը 21-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով Կապան քաղաքի Գործարանային փողոցի “Մարիլա” ՍՊ ընկերության դիմաց վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ուղևոր Ս.Ն.-ն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ վարորդ Ա. Ավետիսյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս