Լոռու մարզի փաստաբանների հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոռու մարզում գործող 48 փաստաբաններս խստորեն քննադատում ենք “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” և “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված ՀՀ կառավարության անհեռանկար և անխոհեմ նախաձեռնությունը, գտնելով, որ այն ոտնձգում է ՀՀ-ում փաստաբանության անկախությանը և մեծ հարված է հասցնելու պետության հեղինակությանն ընդհանրապես: Լիովին համամիտ ենք ՀՀ Փաստաբանների պալատի կողմից օրենքների նախագծերի վերաբերյալ արտահայտած հիմնավոր և պատճառաբանված դիրքորոշումների հետ: Մենք օրենքով նախատեսված, ինչպես նաև օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու ենք, որպեսզի այդ “տոտալիտար” փոփոխությունը կյանքի չկոչվի: 
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ 




Լրահոս