ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ Սերժ Սարգսյանը փորձում է կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, սակայն ապարդյուն: Քանի դեռ Ս. Սարգսյանն ակտիվորեն զբաղված էր Հայաստանի եվրաինտեգրացիայով, այդ այցը ոչ մի կերպ գլուխ չէր գալիս: Հիմա՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Ս. Սարգսյանը կրկին ձեռնամուխ է եղել այդ գործին: Նախնական պայմանավորվածություն կա, որ հոկտեմբերի 16-ին Պուտինը կայցելի Հայաստան: Նա հոկտեմբերի 15-ին լինելու է Տուապսեում` նավթի վերամշակման գործարանի բացմանը, որից հետո լինելու է Երեւանում: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ այս հարցը վերջնական հստակեցված չէ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ նախագահի նստավայրի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների կապերի վարչությունից հայտնեցին, որ իրենք այլ պետությունների ղեկավարների՝ ՀՀ պետական, պաշտոնական կամ աշխատանքային այցերի մասին պաշտոնապես տեղեկացնում են «պատշաճ կարգով եւ ժամանակին»:




Լրահոս