ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ գերատեսչություններին մեկ շաբաթ ժամանակ է տվել՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարթերային չվերթների վերականգնման հարցով առաջարկներ ներկայացնելու համար, փոխանցում է RT-ն:
«Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է ՌԴ տրանսպորտի, մշակույթի, արտաքին գործերի նախարարությանը այլ գերատեսչությունների հետ համատեղ համաձայնեցված առաջարկների ներկայացնել՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև չարթերային չվերթների վերականգնման հարցով»,-ասվում է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը չէր բացառել, որ չարթերային չվերթները կարող են վերականգնվել մինչև հուլիսի վերջ: