Լոռու մարզում օրերս սիբիրախտի կասկածանքով հետազոտված 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից սիբիրախտ հիվանդություն վերջնական ախտորոշվել է մեկ խոշոր եղջերավոր կենդանու մոտ, որը պատկանում է Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչ Հայկազ Խաչատրյանին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքը:
Հիվանդ կենդանու մսեղիքը՝ 55 կգ, և կաշին համապատասխան կարգով վնասազերծվել և ոչնչացվել են: Հարթագյուղ համայնքի բոլոր խոշոր եղջերավոր կենդանիները կրկնապատվաստվել են հակասիբիրախտային պատվաստանյութով:
“ՀՀ օրենսդրությամբ նախատեսված՝ սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ մորթ իրականացրած բնակիչների նկատմամբ իրականացվում է վարչական վարույթ. նրանք համապատասխան կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության”,– ասվում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքում զետեղված հաղորդագրությունում:
Այս պահի դրությամբ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում հիվանդության նոր դեպքեր չկան: