Գողություն կատարողի ինքնությունը պարզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
47-ամյա մի կին հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին դիմել է ոստիկանության Անիի բաժին եւ հայտնել, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, խանութի տաղավարից գողացել են իր բջջային հեռախոսը: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1968 թ. ծնված Եղիզար Գ.-ն: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս