«Ռեալը» մերժել է «Չելսիի» 60 միլիոնանոց առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսին» Մադրիդի «Ռեալին» 60 մլն եվրո է առաջարկել իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի համար, սակայն «արքայական ակումբը» մերժել է այն,- տեղեկացնում է «Marca»-ն:

«Սերուցքայիններն» ակնկալում են 23-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ստանալ նվազագույնը 75 մլն եվրո:

Հաշվի առնելով Բենզեմա-Բեյլ-Ռոնալդու հարձակման գիծը՝ Մորատան, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ռեալից», քանի որ բարդ կլինի ստանալ մշտական խաղային պրակտիկա:




Լրահոս