ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այդ ամենին զուգահեռ՝ մենք (Ռուսաստանի հայերի միությունը) զբաղվում ենք նաեւ հայկական խնդիրների լոբբիով, Հայաստանից եկած մարդկանց ադապտացիայի խնդիրներով, հայ երիտասարդներին մեր միության շուրջը համախմբելով»:

Արա Աբրահամյան 1in.am

Երեւի Ռուսաստանի հայերի միությունը բավականին «լավ» է զբաղվում հայկական խնդիրների լոբբիով, որի արդյունքում հայ ազատամարտիկին Ռուսաստանում կանացի ծաղկավոր խալաթ հագցրին, դատապարտեցին, եւ նրա պատիժը մեղմացնելու ուղղությամբ Ռուսաստանի հայերի միության «ջանքերն» ապարդյուն անցան: Նաեւ անհասկանալի է, թե երիտասարդների ինչ համախմբումների, Հայաստանից Ռուսաստան գնացած մարդկանց ինչ ադապտացիայի խնդիրների մասին է խոսքը, երբ Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներ շատ անգամ տարբեր հարցերով դիմել եւ դիմում են ՌՀՄ-ին եւ հաճախ նույնիսկ որեւէ արձագանք չեն ստանում:




Լրահոս