Սերգո Կարապետյանն այցելել է Արմավիրի մարզ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:

Նախարարին ուղեկցում էր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում:

Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերը ճշգրտվելուց հետո հարցը կներկայացվի կառավարության կքննարկմանը :

Այնուհետև նախարարն ուղևորվել է Արագածոտնի մարզ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս