Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչներն անելանելի վիճակում են հայտնվել. երեկ տեղացած կարկուտի հասցրած վնասները գյուղապետի խոսքերով անգամ չափելի չեն: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը գետնին է հավասարեցրել ինչպես բերքն, այնպես էլ գյուղացիների հույսերը:
Կառավարության անդամները եկել են գյուղ և խոստացել, որ հետևողական կլինեն: Կարկուտի չափերն այնքան մեծ են եղել, որ անգամ մեկ օր հետո չէր հասցրել հալվել, գյուղացիները խոսելիս հուզվում են՝ վարկեր կան, որոնք չգիտեն ինչպես են վճարելու, ոմանք որոշել են բռնել արտագաղթի ճամփան:
Մեզ մնում է միայն հուսալ, որ Կառավարությունը հետևողական կլինի և կաջակցի աղետից տուժած բնակիչներին:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան