ԹԱՐՄ ՀԱՑ ՉԵՆ ԳՆՈՒՄ, ՓՈՂ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը 2,5 կմ հեռավորության վրա: Ռմբակոծված տներով այս գյուղում, սակայն, ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ. մարդիկ օրվա հացը գնելու հնարավորություն չունեն: «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելեց գյուղի բնակիչ Եղիշեի խանութը, որը 12 տարի է, ինչ գործում է: Այդ պահին խանութպանը լրացնում էր գյուղացիների պարտքերի 29-րդ տետրը (նկարում): Նրա խոսքով՝ մարդու համար առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հաց, մակարոն, բրինձ, ձեթ, սիգարետ գնելով՝ մոտ 60-70 ընտանիք արդեն հասցրել է 4 միլիոն դրամի պարտք կուտակել: Իսկ կուտակած պարտքերն էլ վճարում են միայն թոշակից թոշակ: «Մարդիկ 250-դրամանոց թարմ հացը չեն գնում, սպասում են՝ հնանա, որպեսզի 150 դրամով գնեն»,-նկարագրեց խանութպանը: Այդ պահին մեկ այլ կոթեցի՝ Աշոտ Սեփխանյանը, ահա թե ինչ խնդրեց «Ժողովուրդ»-ին. «Գնաս տի գրիլ, չէ՞: Գրի՛, որ Հայաստանի ծայրամասում մի անբախտ գեղ կա, ու ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնում, դուզն եմ ասում: Գեղըմը մի 10-12 կոմիսիոն կա, մեր ղեկավարները դրանք են, կուզենան՝ մեզ կսպանեն կամ էլ ոչ»: Ու այս ֆոնին աղետալի է տեսնել, թե ինչ շռայլություն է թույլ տալիս ՀՀ կառավարությունը կամ Սերժ Սարգսյանը՝ Փոստանջյանի ասած խաղատներում:




Լրահոս