ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է հրապարակել «Վիկիլիքս»-ի գաղտնազերծած փաստաթղթերը: Այս անգամ առանձնացրել ենք ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի եւ ԱՄՆ դիվանագետների հանդիպման մասին հաղորդումը: Փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսն է, ով իր մեկնաբանություններում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին համարում է «ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող եւ անսկզբունքային գործիչ»: ԱՄՆ դիվանագետի համոզմամբ՝ զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ 2008թ. նախագահական ընտրություններին Ա. Բաղդասարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին միանալու համար բավական թանկ գին է պահանջել: Ռ. Ֆիլիսի կարծիքով՝ ՕԵԿ մուտքը կոալիցիա կձանձրացնի իշխանություններին, ու «այդ ժամանակ Բաղդասարյանն ու իր կուսակցությունը կվերադառնան իրենց հին տեղը՝ բողոքելով իշխող ռեժիմի անարդարությունից ու տիրող համատարած կոռուպցիայից»:




Լրահոս