Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարսահարդարը ամսական 9895 եվրո է ստանում, գրում է Le Point-ը:
Նշվում է, որ 46-ամյա Օլիվիե Բ.-ի հետ պայմանագիրը կնքվել է 2012թ. մայիսին 5 տարի ժամկետով: Պայմանների համաձայն՝ վարսահարդարը պետք է մշտապես հասանելի լինի նախագահի համար, ինչպես նաև ուղեկցի նրան արտասահման մեկնելիս:
Պարբերականը գրում է նաև, որ վարսահարդարի աշխատավարձը Ֆրանսիայի նախագահի աշխատավարձից 5 հազար եվրոյով քիչ է, ինչպես նաև մոտ է Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձին (€9940,2):
Ընդ որում, Օլանդը 2016թ. 30%-ով նվազեցրել է իր աշխատավարձը՝ մինչև €14 999,78: