Տղամարդը սպանվածի մարմինը կացնով մասնատել է և թաքցրել տան ետնամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի  «Դալմայի այգիներ» կոչվող տարածքում Սերգո Երեմյանը 2013թ. հունվարի 3-ին, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, իրեն դիտողություն կատարելու համար, տարբեր առարկաներով հարվածել և բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել Արա Հունանյանին:

Նա դանակով հարվածել է տղամարդու աչքերին, գանգին և  բազմաբեկորային կոտրվածքներներ պատճառել նրան:

Տղամարդն առանձնակի դաժանությամբ այնքան է հարվածել Արա Հունանյանին մինչև նա մահացել է, իսկ հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, դանակով և կացնով որովայնի մասից երկու մասի է բաժանել Ա. Հունանյանի դին և դուրս բերելով տանից թաքցրել այն իր տան ետնամասում գտնվող փոսի մեջ՝ ծածկելով այն խոտերով, մետաղյա ցանկապատով ու այլ առարկաներով և փակելով տան դուռը՝ հեռացել է հողամասից ու այլևս տուն չի վերադարձել։

Ոստիկաններին հաջողվել գտնել դին և բերման ենթարկել հանցագործին: Դատարանն ուսումնասիրելով փաստերը վճռել է Սերգո Երեմյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 14 (տասնչորս) տարի ժամկետով։




Լրահոս