Մերձմոսկվայում նախորդ գիշեր ամպրոպ և ուժգին անձրևներ են տեղացել, որի հետևանքով 17 մարդ տուժել է և մեկ մարդ զոհվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտնել է Մերձմոսկվայի առողջապահության նախարարությունը:
«Մոժայսկի շրջանում կա 5 տուժած, Ռուզսկի շրջանում՝ 12 տուժած, ևս մեկը զոհվել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Բացի այդ, ՌԴ ԱԻՆ տեղեկություններով, Մոսկվայում տեղացած ուժգին անձրևների հետևանքով ավելի քան 300 ծառ է կոտրվել, 22 մեքենա վնասվել է: