Ժելատինե այս քաղցրավենիքը սիրում են գրեթե բոլոր փոքրիկները: Այս գունավոր և հետաքրքիր պատկերներով քաղցրավենիքները չեն հոգնեցնի ոչ մեկի:
Բայց կա մեկ նյուանս, որը կարող է շփոթության մեջ գցել, եթե նայեք քաղցրավենիքի բաղադրությունը, ապա կտեսնեք, որ օշարակի, շաքարավազի հետ զուգահեռ կնկատեք, որ բաղադրության մեջ կա նաև ժելատին:
Ժելատինը, ինչպես պարզվում է, ոչ թե աճում է ծառերին, այլ մշակման երկար ճանապարհ է անցնում: Օրերով մսերի մնացորդները` ոսկորները, սմբակները, մորթին և այլն, ենթարկվում են ջերմային մշակման:
Բարձր ջերմաստիճանում այդ զանգվածն այնքան է մշակվում, մինչև վերածվում է սպիտակ փոշու, որին կարելի է ցանկացած համ և գույն հաղորդել:
Սակայն պետք չէ վախենալ, ժելատինն ունի անվտանգ հատկություն, եթե ճիշտ մշակման է ենթարկվում: Պետք է հիշել նաև, որ ժելատին պարունակում են ոչ միայն կոնֆետները, այլ նաև վիտամինները, հաբերը, երշիկները, պահածոներն ու մրգային հավելումները: