Չեմ կարծում, որ իշխանությունը ներողամիտ է լինելու և բավարարելու է պահանջները. Ստեփան Սաֆարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մտահոգ եմ այն առումով, որ չէի ուզենա, որ նման բան անեին, որովհետեւ դա լուծում չի եւ օրենքի դաշտում իրենք են տուժելու»,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա իրադարձություններին, ասաց քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նրա խոսքով` այս քայլով միայն խնդիրներ են ավելանում: «Ուղղակի անիմաստ տեղը նախկին խնդիրներին ավելանում է եւս մեկ խնդիր: Քաղաքական տեսանկյունից չեմ համարում արդարացված, այն ինչ որ արեցին, որովհետեւ դա, ցավում եմ, խնդիրներ ավելացնելու, քան պակասեցնելու է»,-ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, թե ի վերջո ինչպիսի հանգուցալուծում կարելի է սպասել, Սաֆարյանն ասաց. « Ես չեմ կարծում, որ իշխանությունը ներողամիտ է լինելու եւ բավարարելու է պահանջները, բացարձակ այդպիսի սպասումներ չունեմ իշխանությունից»:




Լրահոս