Armenian text to speach

«Սա արդյունավետ ձևը չէ». Լարիսա Ալավերդյանը ցանկանում է խումբ ստեղծել բռնությունը բացառելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

– Տիկի’ն Ալավերդյան, Դուք երեկ եղել եք Էրեբունիում, որտեղ «Սասնա ծռեր» խմբի անդամները գնդի տարածք են մտել և բանակցություններ են փորձել վարել տարբեր մարդկանց հետ։ Կասեք՝  Ձեր տեղեկություններով` ի՞նչ արդյունք տվեցին դրանք։

– Մենք կապ ենք հաստատել նախագահականի հետ, ոստիկանության աշխատակիցների հետ և առաջարկել ենք, որ մի խումբ ստեղծենք: Մենք պատրաստակամ ենք աջակցել և օգտակար լինել այս ամենին, որ չլինի հետագայում բռնության զարգացում, մենք պատրաստ ենք։ Մեզ ասացին, որ կքննարկեն մեր առաջարկը։ Մենք հասկացանք, որ միայն մենք չենք այս խմբում, և մենք իրապես սպասողական վիճակում ենք։

– Իսկ հարցի հանգուցալուծումն առհասարակ ինչպե՞ս եք տեսնում։

– Ես կարծում եմ՝ ներսում զինված տղաները երևի գիտեն՝ ինչ անել, դրա համար ես չէի ուզենա խանգարել բնականոն գործընթացին։ Եկեք մի քիչ համբերենք։

-Իսկ ըստ Ձեզ՝ ինչու իրենք գնացին այդ քայլին։

– Լինելով ոչ այդպիսի մեթոդների կողմնակից` ես կարծում եմ, որ այս մեթոդներն արդյունավետ չեն բոլոր իմաստներով՝  և’ մարդկային, և’ երկրում հասարակական հետագա զարգացումների համար։ Իմ գիտելիքներն ինձ թույլ են տալիս ասելու, որ սա արդյունավետ ձևը չէ։




Մամուլի Տեսություն

Լրահոս