Ինչ վիճակում են գտնվում Էրեբունիում գրոհի հետևանքով վիրավորվածները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպտալի ընդունարանից տեղեկացավ, որ վիրավոր ոստիկանների վիճակն այս պահին գնահատվում է կայուն:

Հիշեցնենք, որ երեկ «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրոհել են Էրեբունի վարչական շրջանի ոստիականական բաժանմունքը և պատանդ վերցրել ոստիկանների: Բախման հետևանքով զոհվել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը: Կան վիրավորներ, ովքեր տեղափոխվել են Մուրացան զինհոսպիտալ:

Այստեղից մեզ փոխանցեցին, որ այսօր առավոտյան հիվանդասենյակ է տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:

Այստեղ է գտնվում նաև Արաբկիրի ոստիկանապետը:

Այլ մանրամասներ դեռևս պարզել չհաջողվեց: Հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանի հետ կապ հաստատել ևս չհաջողվեց:




Լրահոս