Պարզվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղյակ չէ մայրաքաղաքում արդեն մեկ օր տիրող լարված իրավիճակից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում բավականին ջղային տոնով հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
-Պարո’ն Մինասյան, ըստ Ձեզ` ո՞րն է այս ապստամբության պատճառը և հանգուցալուծումը:
-Ես ինֆոմացիային չեմ տիրապետում և այդ պատճառով չեմ կարող Ձեզ պատասխանել:
-Մի՞թե տեղեկացված չեք մայրաքաղաքում տիրող իրավիճակից:
-Բայց ասացի չէ՞ արդեն Ձեզ` քանի որ Երևանում չեմ, ինֆորմացիային չեմ տիրապետում:
Հ.Գ. Այս խոսքերն ասելուն պես պատգամավորը անջատեց հեռախոսը: Ի դեպ, ՀՀԿ-ականներն արդեն երկրորդ օրն է, կարծես, ընդհատակ են անցել, իսկ Գագիկ Մինասյանն ու իր կուսակիցները, թերևս, խոսափում են պատասխանատվությունից` իրավիճակից անտեղյակ ձևանալով:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը