Տիգրան Սարգսյանը ցավակցել է Դմիտրի Մեդվեդեվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ:
Հեռագրում մասնավորապես ասված է. 
“Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Վոլգոգրադում հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ հայտնում ենք մեր զորակցությունը Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և ռուս ժողովրդին:
Խնդրում եմ մեր մխիթարանքի և աջակցության խոսքերը փոխանցել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել անմարդկային բռնի գործողության հետևանքով տուժածներին”:




Լրահոս