Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գտնվող հագուստի խանութում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, “Նոութբուք” համակարգիչ և ոսկյա ականջօղ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1959 թ. ծնված Անահիտ Հ.-ն:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է նախաքննություն: