ՄԻՊ-ն ուշադիր հետևում է Խորենացու փողոցում տեղի ունեցող իրադարձություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուշադիր հետևում է Երևանի Խորենացի փողոցում և հարակից տարածքում տեղի ունեցող իրադարձություններին: Այս պահի դրությամբ թեժ գծի հեռախոսահամարին ստացվել են մի շարք ահազանգեր: Այդ ահազանգերի կապակցությամբ արդեն իսկ ձեռնարկվում են օրենքով սահմանված համապատասխն միջոցներ:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքով խաղաղ հավաքի ընթացքում անհրաժեշտ է պահպանել հավաքի խաղաղ բնույթը, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի խաղաղ բնույթը վտանգելուն:




Լրահոս