Օր առաջ պետք է կայացնեն որոշում հանձնվելու մասին. Արծվիկ Մինասյանը` «Սասնա ծռերի» մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնական է, որ իրավիճակի լիցքափաթման համար պետք է, որ հանդուրժողականությունը հաղթի: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավմանը, այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Զինված հարձակումն իրականացրած մարդիկ պետք է հասկանան, որ Հայաստանում պետք է գործի օրենքը և օր առաջ կայացնեն որոշում հանձնվելու մասին», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը հարձակվել է ՊՊԾ գնդի վրա և պատանդ է պահում ներսում գտնվող ոստիկաներին` պահանջելով քաղբանտարկյալների ազատումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանց հետ բանակցություններ են տարվում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս