Նարկոդիսպանսերում գրանցվածներ, մշտական աշխատանք չունեցողներ… ինչ էր նշանակում ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մասին ոստիկանության տեսանյութը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացվում է ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից: Ոստիկանության գնահատականների հետ համաձայն չեն «Հիմնադիր խորհրդարանի» անդամները: Բանն այն է, որ տեսանյութում ներկայացվում են զինված խմբի անդամների անունները և լուսանկարները և փոխանցվում է, որ նրանցից միայն տասն են ազատամարտի մասնակիցները: Մնացածը նարկոդիսպանսերում գրանցվածներ են, բանակից ազատվածներ և այլք:

0505205

Ալեք Ենիգոմշյանը, մասնավորապես, նկատում է. «Ոստիկանությունը շատ բան կարող է ասել: Սպիտակի քաղաքացու որդուն (խմբ. Էդգար Սողոմոնյան) ներկայացրին, թե իբր խաբելով է Պավել Մանուկյանը բերել, այդ տղան չի իմացել` ուր է գնում: Սակայն երկու օր առաջ բոլորս ականատես եղանք ուղիղ եթերով այդ տղայի և հոր զրույցին, որտեղ հայրը հասկանալի պատճառներով բացատրում էր, իսկ ինքը շատ բարեհամբույր, որդիական սիրով բացատրում էր, որ ինքը մնալու է:

0101010

31 հոգու նկար է հրապարակել դրանցից միայն 10-ն է արցախյան պատերազմի մասնակից. այնտեղ կան մեծ թվով տղաներ, որոնք արցախյան ազատամարտի ժամանակ դեռ ծնված չէին, անհեթեթություն է նման բան ասել: Բնականաբար, այդ երիտասարդների առկայությունն այնտեղ վկայությունն է այն բանի, որ նոր սերունդը պահանջատեր է, և մեծահասկաներն իրենց կյանքի փորձով են այնտեղ: Եթե երիտասարդներ չլինեին, այդ ժամանակ կասեին` տեսեք` նոր սերնդից մարդ չկա, կորցնելու ոչինչ չունեն, այն փաստը, որ այնտեղ մեծ թվով երիտասարդներ կան, ապացուցում է մի բան` երիտասարդները մտահոգ են երկրի համար»:

Ասուլիսի մասնակիցներից Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, նշեց` թմրամոլները Բաղրամյան 26-ում են և ոստիկանությունում:




Լրահոս