45-ամյա տղամարդու դին հայտնաբերել են գյուղի ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ քաղաքացուց նոյեմբերի 3-ին, ժամը 22.40-ին,ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի ճանապարհի աջ մասում տղամարդու դիակ կա:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Թորոսյանին եւ դիմել փախուստի: Ա. Թորոսյանը տեղում մահացել է: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս