Երեկ “Հայկական ժամանակի” թղթակցին հայտնի է դարձել, որ մոտ տասը օր առաջ “Կանազի” կայազորային կլինիկական հոսպիտալից 13 զինծառայող է զորացրվել ծառայությանը ոչ պիտանի լինելու պատճառաբանությամբ։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Այս փաստը, ըստ որոշ տեղեկությունների, անուղղակի կապ ունի նոյեմբերի 2-ին հոսպիտալում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետ, երբ երեկոյան չորս ծեծված զինծառայողներ դուրս էին նետվել շենքից եւ պատահական անցորդներից օգնություն աղերսել։ Միջադեպի մասնակից զինծառայողներն էլ իրականում ոչ թե չորսն են, այլ առնվազն յոթը։ Երեկ ՊՆ-ից մեր թղթակցի հարցին ի պատասխան, չեն բացառել, որ դեպքի առիթով կարող է քրեական գործ հարուցվել, ինչպես նաեւ ծառայողական քննություն բացվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում