Երաժիշտ-երգահան Եղիշե Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը երեկոյան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Ինչպես հայտնի է` 72 ժամը լրանալուց հետո պետք է ընտրվի խափանման միջոցը:
Նշենք, որ Եղիշե Պետրոսյանը ձերբակալման պահին վատ վիճակում է եղել, և այժմ էլ նրա առողջական խնդիրները պահպանվում են: Վարոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Պետրոսյանն ունի սրտի, ճնշման խնդիր և ինսուլտային իրավիճակ է:
Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը կասկածվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: