Օգոստոսի 2-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 35-րդ կմ-ին «МАЗ» մակնիշի 25 UL 527 պետհամարանիշով կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ 1972 թ. ծնված Վ. Գ.) կողաշրջվել և երկկողմանի փակել է ճանապարհը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
«Մեղրիի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: