Ինչ-որ «անհայտ» կայքում մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք են սկսվել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացի պահանջով: Ստորագրահավաքին արդեն իսկ միացել է 4061 մարդ:
Մասնավորապես ստորագրահավաքի մասնակիցների հայտարարության մեջ նշված է. «Պահանջում ենք սկսել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը, քանի որ նա իր հանցավոր գործունեությամբ երկիրը կանգնեցրել է անկախության կորստի վտանգի առջև:
Իր ձևավորած տհաս և տգետ կառավարությունում եւ խորհրդարանում, ուր ներգրավված են 4-8-րդ դասարանների կրթությամբ գործիչներ եւ պատգամավորներ, 4-րդ դասարանի կրթություն ստացած վարչապետ, ծաղկում են՝
• Թալանը, անձնական հարստացումն ու կոռուպցիայի տարածումը երկրում,
• պետական ռեսուրսների մսխումը,
• տնտեսության ռազմավարական ճյուղերի հանձնումն օտար պետության,
• բռնությունները, անձի ազատության և իրավունքների ոտնահարումը,
• համատարած բնույթ են ստացել՝ Հայաստանի քաղաքացիների երկրից արտագաղթը
• և, որպես այս ամենի արդյունք, երկրի տարածքների հանձնման ծրագիր, որի դեմ ելել են մեր հերոս տղաները:
Կոչ ենք անում Հայաստանում և Սփյուռքում գործող քաղաքական և այլ ուժերին, մի կողմ թողնելով անձնական հավակնություններն ու գաղափարական և այլ հակասությունները, հանուն Հայրենիքի փրկության, միավորել ուժերը և համատեղ Հայաստանի Հանրապետության իշխանությունից հեռացնել Ս. Սարգսյանի ղեկավարած հանցավոր բանդան ու ստեղծել պայմաններ նրանց օրենքով պատժելու
և Հայաստանում ժողովրդավարական, ազատ ընտրություններ անցկացնելու համար: