Մոսկվայում կանցկացվի Ենգիբարյանի հիշատակին նվիրված փառատոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայի Մշակույթի գործիչների կենտրոնական տան բեմում  նոյեմբերի 10-ին կանցկացվի Լեոնիդ  Ենգիբարյանի հիշատակին նվիրված “Աստղային ծաղրածու” արվեստի 3-րդ փառատոնը։ Երեկոյի շրջանակում կներկայացվի “Պյերո” մնջախաղային մոնոներկայացումը՝ Պավել Ալյոխինի կատարմամբ։ Փառատոնի ծրագրում ներառված են նաեւ Վլադիմիր Վիսոցկու երգերը՝ Ալեքսեյ Կուդրյավցևի կատարմամբ, կցուցադրվեն Ենգիբարյանի ելույթներից բացառիկ վավերագրական կադրեր, Քսենյա Կրոտովայի “Աստղային ծաղրածու” եւ Միհրան Հակոբյանի “Անձրևանոց” մուլտֆիլմերը, իմպրովիզացիա ըստ Ենգիբարյանի նովելների՝ “Պարաֆրազ” թատրոնի կատարմամբ եւ այլ միջոցառումներ։




Լրահոս