Արմեն Լամբարյանի պաշտպանական իրավունքը խախտված է, ասաց փաստաբան Իննեսա Պետրոսյանը. «Միջնորդություն եմ ներկայացրել ՀՔԾ, որպեսզի ստանձնեմ Արմեն Լամբարյանի պաշտպանությունը, սակայն ինձ մերժել են, և փաստացի ստացվում է, որ խախտվում է Արմեն Լամբարյանի պաշտպանական իրավունքը:
Մինչ օրս չեն հաստատում իմ միջնորդությունը` նշելով, որ չունեն ազատ քննիչներ, մենք դատապարտում ենք նման գործելաոճը, և պետք է նշեմ, որ Արմենի խափանման միջոցը դեռևս ընտրված չէ, բայց նրան տեսակցելն արգելված է»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանը հուլիսի 29-ին ՊՊԾ գնդում վիրավորվել էր նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, այժմ բժիշկների գնահատմամբ նրա վիճակը կայուն է: