Հերմինե Նաղդալյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել ՏԻՄ ընտրություններին և դրանց նախապատրաստությանը: Այս մասին նիստի ավարտից հետո նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ԱԱԾ պաշտոնյաների  պաշտոնանկություններին, նա նշեց. «Պաշտոնանկությունների մասին պաշտոնական հաղորդագրությունները բավականին պերճախոս էին: Կարծում եմ, որ այն խնդիրը, որ կապված է առողջական վիճակի հետ, դրա վերաբերյալ գլխավոր դատախազը տվել է պատճառաբանություն»:

Նրա խոսքով, ազգային համաձայնության կառավարության խնդիրը շատ լայն է և կապված չէ պահի գործողությունների, այլ գլոբալ բարեփոխումների հետ:

 




Լրահոս