ՌԴ և ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսական կողմն ընդգծել է ահաբեկչական և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, որոնց գործողությունները մեծ թվով զոհերի են հանգեցնում սիրիական խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում նաև զինյալների կողմից քիմիական թունավոր նյութերի կիրառման պատճառով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: