Լրատվամիջոցների՝ վերջին օրերի քննարկումների հիմնական թեման սփյուռքի շուրջ երեք տասնյակ արվեստագետների ու մտավորականների՝ Սերժ Սարգսյանին ուղղված կոչն է, որով նրանք պահանջում են ապահովել բոլորի, այդ թվում՝ նույնասեռականների իրավահավասարությունը:
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, մշակութաբան Գագիկ Գինոսյանը կարծում է, որ նման կոչերը պայմանավորված են նաեւ մեր երկրի պետական մոտեցումներով. չկա Հայաստանի զարգացման ռազմավարություն, հայեցակարգ, պարզ չէ, թե ինչպիսի քաղաքացի պիտի դաստիարակի մեր երկիրը, ինչպիսի քաղաքացի է անհրաժեշտ Հայաստանի ապագան լավագույնս կերտելու համար։ Նա համոզված է, որ, օրինակ, Վիլյամ Սարոյանը նման մտահոգություն չէր հայտնի, չէր բարձրաձայնի, բաց նամակ չէր գրի։ Վստահ է, որ Շառլ Ազնավուրը եւ ընդհանրապես հայ մարդու արժեհամակարգը կրողները նման բան չեն անի։
«Ինչ վերաբերում է միասեռականությանը, ապա դա նույնն է, որ ազատ վաճառենք թմրանյութ ու թույլ տանք, որ դրանից ազատ օգտվեն՝ պատճառաբանելով, թե հիվանդ մարդիկ են, թող իրենց ազատ զգան։ Դե թող վաճառեն նաեւ ազգային արժեքները, հայրենիքը վաճառեն, ես էլ ուզում եմ Զվարթնոցի փլատակների խոյակները վաճառել»,-վրդովված ասաց պարոն Գինոսյանը։ Ապա հավելեց, որ հազարամյակներ շարունակ, երբ նույնիսկ պետականություն չենք ունեցել, հային պահողը մեր հոգեւոր եւ բարոյական արժեհամակարգն է եղել, մեր ազգային ինքնության գիտակցումը. «Իսկ յուրաքանչյուր հայ տղամարդու համար նույնիսկ խորհրդածելը՝ համասեռամոլությունը թույլատրելի է, թե ոչ, արդեն արժանապատվության ոտնահարում է։ Ես չեմ մղում անհանդուրժողականության, չեմ ասում՝ այդ մարդկանց պետք է գնդակահարել, բայց պետք չէ նաեւ քաջալերել եւ օրենք ընդունել… Նույն կերպ վարվեցին աղանդների նկատմամբ, եւ հիմա դրանք ծաղկում են ապրում։ Այդ ինչպե՞ս եղավ, որ ԽՍՀՄ ժամանակ շատ քիչ էին համասեռամոլները, հիմա շատացել են, իրենք իրե՞նց են բազմանում, խոտի նման աճո՞ւմ են։ Նշանակում է՝ ոմանք դրա համար պարարտ հող են ստեղծում։ Նշանակում է՝ նման կյանքով ապրողներն իրենց թակարդն են գցում նորմալ երիտասարդների, աղջիկների, ոտնձգություն են կատարում նրանց նկատմամբ՝ կախվածություն ստեղծելով, ինչպես թմրաբիզնեսով զբաղվողներն են վարվում։ Ես նրանց խորհուրդ կտայի գալ, ապրել Հայաստանում, կրել ՀՀ քաղաքացու, հայ լինելու կնիքը, կրել երկրի լուծը, իշխանությունը եւ նոր միայն խորհուրդներ տալ»։
ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎՈՂՆԵՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ