Վարդենիսում թեժ պայքար է սպասվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում բավականին թեժ պայքար է լինելու Վարդենիս քաղաքում: Եթե մինչ այժմ միայն գործող քաղաքապետն էր հայտարարել իր առաջադրման մասին, ապա այս օրերին վարդենիսցիների շրջանում ակտիվորեն որպես թեկնածու շրջանառվում է նաեւ Արման Արշակյանի անունը: Նա «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է եւ Վարդենիսի տարածաշրջանի ղեկավարը: Ինչպես նաեւ ղեկավարում է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Վարդենիսի տեղամասը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս