Ինչպես հայտնի է` այս տարվա հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում սպանվել էին հայ ընտանիքի 4 անդամներ: Սպանվածները Քաչոտյանների ընտանիքի անդամներն էին՝ ընտանիքի 37-ամյա մայրը, 16 եւ 18-ամյա դուստրերը ու 5-ամյա որդին: Սպանության հենց նույն օրը ձերբակալվել էր զոհերի 24-ամյա համագյուղացին՝ Նոդար Ակոպովը:
Նա հայտնել էր, թե հանցագործության դրդապատճառը եղել է գումար գողանալը: Ավելին՝ վերջինս նաեւ ասել էր, թե ինքը մենակ է եղել: Ինչեւէ, այս սահմռկեցուցիչ սպանությունից անցել է մեկ ամիս, եւ մեր տեղեկություններով՝ Ախլքալաքի իրավապահները քննության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ Ակոպովը սպանությունը միայնակ չի իրագործել: Այժմ նրանք փորձում են պարզել մարդասպանի հանցակցին: