Անկարան կարող է ԼՂ հարցով երկխոսություն սկսել Մոսկվայի հետ. Բաքվում Թուրքիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան, կարգավորելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, կարող է երկխոսություն սկսել Մոսկվայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշգունը:

Ավելի վաղ ՌԴ-ում թուրք դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել էր, որ Անկարան երկխոսություն է վարում ԼՂ հակամարտության կողմերի հետ:

«Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և կողմ է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Կոնֆլիկտի կարգավորումը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանի, այլև Ռուսաստանին և Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության հաստատմանը: Կարգավորելով Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ Անկարան կարող է այդ հարցի շուրջ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ»,-հայտարարել է Ջոշգունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




Լրահոս