Երևանում անց է կացվում «Շուշիի հռչակագրի» ստորագրման ուղղած հերթական միջոցառումը: Նշենք, որ մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ հուլիսի 16-ին, Շուշիում հռչակագիր են ստորագրել: Որում, մասնավորապես, ասվում է, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որեւէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի: Նրանք նշում են, որ նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն, եւ մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության:
«Շուշիի հռչակագրի» քննարկումը Երևանում (տեսանյութ)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ